
Հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը․ Լավրով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են եղել, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական ոլորտներում և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Զրուցը, կարծում եմ, եղավ արդյունավետ։ Մենք զուտ չէին լսում, մենք լսում էինք միմյանց։ Ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, պետք է ոչ թե հակամարտություն հրահրեն, այլ լուծեն խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են, որ մոտ ապագայում կձևավորվի ուկրաինական կարգավորման գործընթաց և կնշանակվեն բանակցողներ։
Ռուսական կողմը կնշանակի իր ներկայացուցիչներին, որոնք կաշխատեն հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ այն բանից հետո, երբ իրեն կտեղեկացնեն ամերիկյան պատվիրակության կազմի մասին։
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտությունը լուծմանը զուգընթաց, որպեսզի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն ամբողջությամբ վերսկսվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը խոսել է նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցման վերաբերյալ բացասական դիրքորոշման մասին։
«Մենք մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Ուկրաինայում անընդունելի է։ Ռուսաստանը բացատրել է նաև, որ չի հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա»,- եզրափակել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղար. Ինչ-որ պահի ԵՄ-ն պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ
- Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանց իրեն չեն կարող բանակցել
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


