
Հայաստանում սպասվում է ցուրտ և տաք օդային հոսանքների ճակատամարտ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Հայաստան է ներթափանցելու տաք և ցուրտ օդային հոսանքներ։
«Այսօրվա օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք, փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում»,- գրել է նա։
Ավելի վաղ ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում և առանձին շրջաններում սպասվում է շատ ուժեղ ձյուն
- Ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով
- Ձմռան ամենացուրտ օրերը դեռ առջևում են
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


