
Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ամենաանվտանգ» Կիրանցի դպրոցի աշակերտների թիվը նվազել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«2024թ․ սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հիմնական դպրոցի նորաբաց շենքում հայտարարել է․« Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»:
Սակայն Կիրանցի բնակիչներն այդպես չեն մտածում,նրանց մի մասն իրենց երեխաներին հարևան գյուղերի դպրոցներ է ուղարկում։
Կիրանցի հիմնական դպրոցն 2023-2024 ուսումնական տարում ուներ 42 աշակերտ, իսկ այդ ուսումնական տարում ունի 34 աշակերտ։ Կիրանցի դպրոցի նոր շենքը Ադրբեջանի հետ սահման համարվող մեծ պատից մոտ 30 -40մետր հեռավորությամբ է գտնվում։ Նախկինում հայտարարում էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկելուց հետո միջնակարգի կարգավիճակ է ստանալու, սակայն այդպես չեղավ»։
Հարակից հրապարակումներ`
- Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
- Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
- Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
- Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- Ադրբեջանցիները՝ Կիրանցից իրենց հանձնված տարածքներում դպրոցականներին էքսկուրսիա՞ են տարել. Ոսկան Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


