
Դա վրիժառության ակտ է. Զատուլինը՝ Բաքվում Ալիևի բեմադրած դատական ֆարսի մասին
«Ես միշտ էլ պահանջել և սպասել եմ դրան... Չեմ կարող միանշանակ ասել,որ Ռուսաստանի կողմից նման փորձեր չեն եղել»,- Alpha News-ին տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով հարցին՝ թե Ռուսաստանն արդյոք փորձել է Բաքվին հորդորել դադարեցնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ սկսած դատական ֆարսը։
Զատուլինի խոսքով՝ նման փորձերը չպետք էլինեին և չեն եղել հրապարակային։
«Իմ տեղեկություններով դրանք իրականացվել են, բայց կամ դրանք բավարար չափով համառ չեն եղել, կամ այս դեպքում նախագահ Ալիևը, այսպես ասած, չի լսել, չի ցանկացել լսել դրանք»-ասաց Պետդումայի պատգամավորը։
Ըստ Զատուլինի, Իլհամ ալիևի փոխարեն ուրիշ մեկը, օրինակ՝ նրա հայրը, կլսեր այդ հորդորները։
«Ադրբեջանի նախագահին չափից դուր բարձր աստիճանի բնորոշ է անհատական ընկալումը, նա վրեժ է լուծում։ Ես այդպես էլ ասել եմ, դա վրիժառության ակտ է։ Բայց եթե դու խոսում ես ապագայի մասին, ապա ինչու Ստեփանակերտ այցելելիս քայլել Լեռնային Ղարաբաղի դրոշի վրայով։ Ինչու քանդել հուշարձանները, ինչու 10-11-րդ դարի հայկական եղկեղեցիներն անվանել ալբանական... Քանի որ ոգևորված ես այդ ամենն անպատիժ անելու հնարավորությամբ»,- հայտարարեց Կոնստանտին Զատուլինը և հավելեց, որ նման գործելաոճը Ադրբեջանին ոչ մի լավ բանի չի հասցնի, այն նույնն է, ինչ հունական դիցաբանության մեջ անվանում են «վիշապի ժանիքներ ցանել», դրանք կաճեն և նորից կսկսվի արյունալի ճակատամարտ։
Զատուլինն ասաց, թե Ադրբեջանը պետք է մտածի, որ աշխարհում միակը չե և պետության վարկանիշ գոյություն ունի։
«Ոչ մի Մեծ Բրիտանիա, որը ծովերից այն կողմ է, ի տարբերությունուն Ռուսաստանի, որը կողքիդ է, չի կարող ներազդել այն ամենի վրա, ինչը կարող է տեղի ունենալ Կովկասում, ինչքան էլ ցանկանա»,-հայտարարեց Զատուլինը։
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղից հետո Բաքուն այլևս Ռուսաստանի կարիքը չուներ. Զատուլին
- Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին. Զատուլինի կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


