
Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ
Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը:
Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ Բանկն այսուհետ մատուցելու է նաև ռեեստրի վարման և սպասարկման ծառայություններ.
• Թողարկողների գրանցում Կենտրոնական դեպոզիտարիայում,
• Արժեթղթերի ռեեստրի վարում (պարտատոմսեր, բաժնետոմսեր),
• Պարտատոմսերի նույնականացման ծածկագրի (ISIN code) շնորհում,
• Արժեթղթերի տեղաբաշխման շրջանակում պարտատոմսերի հաշվեգրում սեփականատերերի հաշիվներին,
• Կորպորատիվ գործողությունների կատարում ընկերության բաժանում/առանձնացում,
• Ռեեստրից քաղվածքների տրամադրում:
«Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վստահելի, անվտանգ և ծախսարդյունավետ լուծում: Այսուհետ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից բացի, ընկերություններին կմատուցվեն նաև դեպոզիտար ծառայություններ: Վստահելով ռեեստրավարման ծառայությունը Կոնվերս Բանկին՝ բիզնեսը կլուծի միանգամից մի քանի խնդիր՝ համապատասխան որակավորում ու փորձառություն ունեցող մասնագետների սպասարկման արդյունքում ժամանակի խնայումից մինչև ծախսերի կրճատում»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը:
Ռեեստրի վարման ծառայությունների կանոններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 511211 (ներքին` 1223) կամ գրել [email protected] հասցեով:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


