
Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ.Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին
«Շատ ագրեսիվ մեկնաբանություններ եմ տեսնում, որ ընտրությունը սխալ էր, որ պետք է նա չգնար, այլ՝ նա գնար»,- ինսթագրամի սթորի բաժնում տեղադրված տեսանյութում ասում է երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը՝ անդրադառնալով «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակի ընտրությանը։
«Ժողովուրդ, կներեք, ես չեմ եղել նախ ընտրողը, 2-րդը՝ ես համաձայն եմ ընտրության հետ:
Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ լինելու առումով՝ և ֆիզիկապես, և հոգեբանորեն: Սիմոնն ու Պարգն էին, 2-ից ով էլ գնար «օկ» էի ընտրության հետ։
Լինելով փորձերին, տեսնելով այդ մարդկանց ստաբիլությունը, երգածը արածը, համաձայն եմ ընտրության հետ: Եթե դուք խնդիր ունեք դրա հետ, ձեր էջերում արտահայտվեք: Ես իմ էջում դրել եմ իմ կարծիքը, դա սուբյեկտիվ է, կարող եք համաձայնել կամ ոչ:
Հայաստանն ենք ներկայացնում, ով էլ ուզում է գնա, նրան պետք է մաղթել հաջողություն և սպասել այդ օրվան:
Ես ուզում եմ, որ գոնե 1 անգամ «Եվրատեսիլ»-ը հաղթենք, ուզում եմ, որ լավ լինի։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, հաղթենք, կանցնենք երկրորդ փուլ, թե ոչ, բայց այդ երկու արտիստներն էին պատրաստ 12 մասնակիցներից՝ ունենալով մրցույթի ներսում երկու արտիստ, երկու երգ, տեսել եմ բոլոր մասնակիցների թերությունները»,- ասել է Նիկ Էգիբյանը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:
«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:
Հարակից հրապարակումներ`
- Չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ. Պարգը՝ եվրատեսիլյան երգի մասին
- Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Պարգը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


