
Ողբերգական ավտովթար՝ 19-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է շինության պատին և մահացել
Փետրվարի 18-ին, ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։
Վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Արարատի մարզային վարչությունների ղեկավարությունը։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական դեպք՝ գյուղերից մեկի տան անասնագոմում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- Ողբերգական ավտովթար՝ «Զիլ 131» բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդը մահացել է
- Ողբերգական դեպք Գյումրիում. Տանը հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


