
«Ժողովուրդ». «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը պետությանը նվիրած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մասին 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե հատիկ-հատիկ՝ թալանը վերադարձնում է, իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը:
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ընդունել է 2020 թվականի ապրիլի 16-ին, որը ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիմա ՀՀ դատախազությունը այս օրենքի հիման վրա հայցեր է ներկայացնում դատարան, որտեղ կայացնում են վճիռներ այս կամ այն ապօրինի գույքի վերաբերյալ: Իսկ Փաշինյանն էլ դա համարում է «թալանի վերադարձ»: Թեև կոնկրետ այդ ավտոմեքենան ոչ թե վճռով է բռնագանձվել, այլ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհերի» քրոջ փեսան ինքն է նվիրել պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը մասնագիտական հանրույթից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրականում դատախազությունը իրավական ճանապարհով չի կարողանալու բռնագանձել որևէ ապօրինի գույք: Իսկ եթե նույնիսկ բռնագանձի, ապա քաղաքացին, ումից որ բռնագանձել են, այդ գույքի արժեքից մի քանի անգամ ավելի փոխհատուցում է ստանալու հետագայում ՀՀ պետբյուջեից իր բողոքարկումներով: Իսկ ռեգրեսիվ հայցով այդ վճիռը կայացրած դատավորից ու հայցը պաշտպանած դատախազից քաղաքացին կարող է ստանալ նաև իր գույքը խլելու փոխհատուցումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


