
«Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում մարտին կայանալիք ընտրությունները աչքի են ընկնելու թեկնածուների բազմազանությամբ, քաղաքականացվածությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նաև Հայաստանի եվրոպամետ ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրություններին` Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ևս մտադիր է մտնել ընտրապայքարի մեջ, իսկ առաջնորդող թեկնածուն կլինի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Սակայն ինքը՝ Բարսեղյանը, լսելով, որ լրագրող է իրեն անհանգստացնում, անմիջապես ասաց, թե զբաղված է` հնարավորություն չտալով իրենից մեկնաբանություններ ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի հետ, ով ասաց, թե Գյումրու ընտրությունների հարց դեռ չեն քննարկել, երբ վերջնական որոշում ունենան՝ կհայտարարեն այդ մասին: Բայց և չհերքեց, որ մտադիր են մտնել ընտրապայքարի մեջ:
Այսպիսով, եթե ամփոփենք, Գյումրիում կայանալիք ընտրություններին ոչ միայն տեղական նախկին ու ներկա իշխանություններն են պայքարելու, այլև տարբեր կուսակցություններ են հայտ ներկայացրել քաղաքական ներկապնակը Գյումրիում փոխելու համար:
Հիշեցնենք, որ հայրաքաղաքում ավագանու խմբակցություն ու նաև քաղաքապետ ունենալու համար պայքարելու են ՔՊ-ի ժ/պ Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Անդրանիկ Թևանյանի և Սուրեն Սուրենյանցի ուժերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շարքը էլի կհամալրվի թեկնածուներով: Բայց առայժմ նկատելի է, որ ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ: Ընդ որում` և՛ քրեական և՛ քաղաքական դաշտում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են համացանցային արշավ, վերջնանպատակն ընտրությունների տապալումն է. Մելիքյան
- Պատասխան բըդի տաք ընոր համար..Ռուբեն Մխիթարյան
- ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
- Ռուբեն Մխիթարյանը Գյումրու ընտրություններում կգլխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


