
«Հրապարակ». Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք ՔՊ խորհուրդ ձևավորելու գործընթացին ներկա գտնվելու. Ի՞նչ է հասել նրա ականջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած տարվա հունիսի այցից հետո տեսնելով կառույցում տիրող վիճակը, անձամբ հրահանգել էր լուծարել և նոր խորհուրդ ձևավորել, խոստացել էր անձամբ ներկա գտնվել և վերահսկել ներկուսակցական ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք, քանի որ ականջին հասել է, որ որոշ ՔՊ-ականներ շարունակում են նույն ոճով՝ կեղծիքներով և ուղղորդումներով ձևավորել կուսակցական խորհուրդը։
ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրությունից հետո, երբ մարտի 27-ին այցելի Կապան՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու, մոտիկից ծանոթանալով իրավիճակին՝ կրկին կլուծարի կառույցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


