
Մեր հիմնական հույսն այն է, որ պարոն Մակրոնը ասի՝ այդ «Վելոիայի» անունը ջնջեք այդտեղից. Ակցիա՝ կառավարության մոտ
Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության դեմ։ Նրանք կառավարությունից պահանջում են չեղյալ համարել «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքած պայմանագիրը։
«Այդ խայտառակ պայմանագիրը պետք է չեղարկել։ «Շիրակ ջրմուղ», «Երևան ջրմուղ», «Լոռի ջրմուղ», «Հայ ջրմուղ կոյուղի», «Նոր ակունք» ընկերություններն աշխատում են, ինչպես կարգն է։
Մենք իրենց չենք խանգարում, իսկ իրենք մեզ ուղիղ ասում են՝ մեզ այսքան գումար տվեք, մենք ձեր ջուրը... Շրջանցիկ գծեր են սարքել, ջրազրկել են մեզ։
Թալանում են մեր երկիրը, հարստանում են մեր երկրի մեջ։ Սակագինը բարձր, գումարած դրան՝ ջուրը գնում է Թուրքիա»,- լրագրողներին ասաց «Էներգոտեխնիկա» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Ավետիսյանը։
Նա համոզված է որ «խայտառակ պայմանագրի» չեղարկումից հետո ամեն ինչի կարգի կբերվի՝ սակագինը կիջնի, ջրերը կմնան Հայաստանում։ Գ. Ավետիսյանը հայտնեց, որ 4 դատական հայց կա «Վեոլիա ջուր» ընկերության ապօրինի գործողությունների դեմ, դրանցից մեկը վերաբերում է նրան, որ Հայաստանից ջուրն ապօրինի գնում է Թուրքիա:
«Մի կետից է ղեկավարում այս պետությունը։ Բոլորը՝ դատավորներ, դատախազներ, եթե հոսանքին հակառակ գնան, ուրեմն պետք է աշխատանքից զրկվեն։ Այս վիճակն է։
Անտերություն է։
Շիրակում նոր մարզպետ են նշանակել, ավելի լավ է փողոցից ցանկացած մեկին դնեին: Մոտեցել եմ իրեն, բացատրել եմ, ոչ մի արդյունք։ Ասել է՝ հեռախոսահամարդ կվերցնենք, կզանգահարենք, անցել է 15 օր, մինչև հիմա զանգում է:
Ի՞նչ պետություն, ի՞նչ լսել, ի՞նչ բան։ Եթե այդպես լիներ, կլիներ նորմալ պետություն։
Մեր հիմնական հույսը Ֆրանսիայի կառավարությունն է, որ պարոն Մակրոնը ասի՝ այդ «Վելոիայի» անունը ջնջեք այդտեղից։
Հայերը չե՞ն կարողանում բաշխել իրենց ջուրը, որ միջազգային օպերատորը պետք է գա, դա անի: Այստեղից շարժվելու ենք գլխավոր դատախազություն, հետո Ֆրանսիայի դեսպանատուն»,- ասաց Գ.Ավետիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան