
Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «
«2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի հետևանքով 200-ից ավելի զոհ, 2 տասնյակից ավելի անհետ կորած ու շուրջ 300 տարբեր աստիճանի վնասվածքներ ունեցող ողբերգություն ունեցանք:
Զոհերից շուրջ 3 տասնյակը ՊԲ զինծառայողներ էին, իսկ զոհերի մեջ, առհասարակ, ուժային բլոկի ներկայացուցիչների թիվը 8 տասնյակի էր հասնում:
Շատերը պահեստ էին իջել անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո` խրամատներից: Փրկվելով պատերազմից` այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան:
Առ այս պահը հանրության մեծ շերտերի համար հստակություն չկա, թե ի՞նչ եղավ այդ օրը` դժբախտ պատահա՞ր, թե՞ արտաքին ներգործությամբ տեղի ունեցած ահաբեկչություն: 2 վարկածի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին, սակայն կրկնում եմ` հստակություն չկա:
Երկրում մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, մարդիկ իմանում են թեմայի նախապատմությունը, աճուրդի գինը, պատասխանատուներին և այլն:
200-ից ավելի մարդ ենք կորցրել ո´չ պատասխանատուների մասին ստույգ տեղեկատվություն կա, ո´չ էլ, առավել ևս, պատժվածների:
Ինչպե՞ս էր ստացվում, որ այդ պահեստի անվտանգությունը մինչև ողբերգությունը իրականացվում էր հատուկ նշանակության ուժերի կողմից ու ինչպես և ում հրամանով, պայթյունից ժամեր առաջ, այդ ուժերն այնտեղից դուրս բերվեցին և ռազմական կարևոր նշանակության օբյեկտը, ըստ էության, թողնվեց բախտի քմահաճույքին:
Այդյո՞ք այդ ամենից տեղյակ չէր ՀՀ կառավարությունը (վստահ եմ, որ տեղյակ էին) և ինչպե՞ս, ու՞մ հրամանով ու ի՞նչ շարժառիթներից ելնելով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
- 238 զnհ, 22 անհետ կորած. Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց
- Արցախում բենզինի պահեստի պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Նախարար
- Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


