
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ. Տիրան Խաչատրյանի գործով նիստում
Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում անցկացվում է ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը։
Նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանից Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը պարզաբանում խնդրեց, ինչո՞ւ են նիստերն անցկացվում Գորիսում, երբ օրենքը սահմանում է, Հայաստանից դուրս կատարված հանցագործության պայմաններում տարածքային ընդդատությունը նախատեսում է, որ նիստերը պետք է անցկացվեն մեղադրյալ վերջին բնակության կամ գրանցման հասցեին մոտ։
Իսկ եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, ապա մեղադրյալ դատական քննությունը նախատեսված հանցագործության կատարման վայրում։
«Այս հարցերի համատեքստում խնդրում եմ, որ դատարանը պարզաբանի՝ արդյոք հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքից դուրս, թե՞ ՀՀ տարածում։ Երկրորդ պարզաբաման խնդիրը, եթե կատարվել է Հայաստանի տարածքում, ապա կատարման վայրը որտե՞ղ է , որտեղ պետք է լինի կատարման վայրի ընդդատությունը։ Եթե տեղի է ունեցել Հայաստանի պայմաններից դուրս, ապա ինչո՞ւ չի գործում Քրեական դատավարության օրենսգրքի 261 հոդվածով սահմանված իրավակարգավորումը, սըտ որի եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ՀՀ քաղաքացու կողմից, ապա պետք է իրականացվի ըստ բնակության կամ գրանցման վայրի»,-ասաց Արմեն Անդրիկյանը։
Դատավորն ի պատասխան հարցրեց պաշտպանին, ըստ նրա, որտե՞ղ է եղել ենթադրյալ հանցագործությունը, Հայաստանի՞ տարածքում, թե՞ այլ։
«Որտե՞ղ է կատարվել, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ըստ մեղադրանքի, կատարվել է Լեռնային Ղ արաբաղում։ Խնդրում եմ, պարզաբանեք, դա Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՞ դրանից դուրս կատարված հանցագործություն է։ Այդ հարցը պետք է մեղադրական կողմին տրվի»,-ասաց պաշտպանը։
Դատախազն արձագանքեց, ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում, որը գտնվել է ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո։
Խաչատրյանի մյուս պաշտպան Վարազդատ Հարությունյանն ըդնգծեց՝ գործընկերը շատ կոնկրետ իրավական հարցադրում է արել։
«Պատվարժան դատարան, մենք ակնկալում ենք, որ մենք կլսեն այն իրավական իմքերը, որոնց համաձայն սույն գործով դատական նիստերն իրականացվում են Սյունիքի մարզի դատարանում ու այս նստավայրում։ Հարգարժան դատարան, աս իրավական խառնաշփոթի հեղինակը հաստատ մենք չենք, դրա հեղինակին կարելի է փնտրել լրիվ ուրիշ տեղ։ Հասկանում ենք, որ գործ ունենք դատական իշխանության հետ, մեզ համար կարևորը դատական իշխանության դիրքորոշումը։ Շահարկումների տեղի չտալու համար ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքով Արցախի Հայաստանի անբաժանելի մասն է, բայց դա իմ սուբյեկտիվ դիրքորոշումն է, քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումն է, որը ես դրել եմ մի կողմ, գործընկերոջս հետ իրավական հարց ենք բարձրացնում»,-ասաց Վ. Հարությունյանը՝ խնդրելով դատավորին պարզաբանել հարցը։
Ի պատասխան դատավոր Արթուր Ոսկանյանը որոշեց, որ այս գործով դատական նիստը դատարանի Գորիսի նստավայրում անցկացնելը ընդդատության խախտում չէ, դատարանը մասնավորապես հիմք է ընդունում «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշումը, ինչպես նաև «Զալյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշումը։
Նշենք, որ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել է 10 օրով
- Ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն. Պաշտպաններ
- Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


