
Չեմ ասում՝ արդարացրեք Տիրան Խաչատրյանին, բայց դրա վախտն էլ կգա. Պաշտպան
Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն այսօրվա դատական նիստին պնդեց՝ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը պետք է փոխվի։
«Ես պաշտպանական ճառ չեմ ասում, չեմ ասում՝ արդարացրեք Տիրան Խաչատրյանին, բայց դրա վախտն էլ կգա։ ես ասում եմ, միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող, 3 պատերազմների մասնակից, ահագին պատվոգրերի, շնորհակալագրերի տիրապետող անձ, հայրենիքն նվիրված զավակ, հինգ տարի ոչ միայն քննությանը չխոչընդոտած, այլև իր գիտելիքներով, ցուցմունքներով, փորձով օժանդակած մադր, որն իր խնամքին ունի կնոջն ու կնոջ մորը, որը բռնի տեղահանվել է Արցախի Հանրապետությունից... Պետությունն ունի» պարտավորություն, ասի, հարգելի պարոն Խաչատրյան, նախաքննությունն ավարտվեց, ըստ մեղադրանքի կողմի հիմնավորված է, շնորհակալություն, որ այսքան ժամանակ նստեղիք «Վարդաշեն» ՔԿՀ-ում, հիմա վեր կացեք, գնացեք տուն, գործի քննությունը շարունակվում է»,-ասաց Վ. Հարությունյանը։
Պաշտպանն ասաց, որ վերջին պատերազմում Տ. Խաչատրյանը, լինելով գենարալ-լեյտենանտ, օրհասական պահին ինքնաձիգը վերցրել ու մտել է կռվի մեջ, վիրավորվել է երկու ոտքից։
Պաշտպանն ասաց, եթե դատարանը գտնի 10 մլն դրամ գրավը քիչ է, պատրաստ են ավելին վճարել։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան