
Անցած տարվա ընթացքում ձերբակալվել է 292 անձ, կալանավորվել՝ 123 անձ
Քննչական կոմիտեի գլխավոր վարչության ստորաբաժանումներում անցած տարվա ընթացքում քննվել է 19․971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19․836), որոնցից 15․635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։
Ամփոփելով անցած տարին՝ կոմիտեից հայտնում են, քննված 19․971 քրեական վարույթներից ավարտվել է 3640-ի կամ 18,2%-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3146 կամ 15,9%)։ 3640 քրեական վարույթից 904-ը՝ 1012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1185 անձի վերաբերյալ)։
Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։
այսօրվա կոլեգիայի նիստում քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ներկայացրել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կազմում գործող 6 վարչության կատարած աշխատանքը:
Վազգեն Ավետիսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 1923 ակտիվ քրեական վարույթ, որոնց թվում 18-ը՝ սպանության, 12-ը՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, 5-ը՝ զանգվածային անկարգությունների, 76-ը՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 113-ը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, 760-ը՝ կիբեռհանցագործությունների վերաբերյալ։ Քննվող քրեական վարույթներից 123-ը՝ 301 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալված անձանց թիվը կազմել է 292, իսկ կալանավորված անձանց թիվը՝ 123։ Գլխավոր վարչության ընդհանուր արտադրողականությունը կազմել է 67,7%։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան