
Բաց դռնով մտել են տուն ու գողացել սեղանին դրված երկու ոսկե մատանին
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 16-ի ժամը 20.56-ին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ից ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի սեղանի վրայից գողացել երկու ոսկյա մատանի՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 31-ամյա և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Փետրվարի 17-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, որտեղ 26-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Երիտասարդները ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


