
ՌԴ դեսպանատան աշխատակիցները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են.
«Փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները մասնակցել են լեգենդար խորհրդային հետախույզ-նելեգալ Գևորգ Անդրեյի Վարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Նրա անունը կրող Երևանի №192 դպրոցի բակում, դիվանագետները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, հասարակական և վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ուսումնական հաստատության սաների հետ համատեղ ծաղիկներ են զետեղել հետախույզի՝ ուղիղ մեկ տարի առաջ նրա 100-ամյա հոբելյանի առթիվ բացված կիսանդրու առջև:
Դասասենյակ-թանգարանում միջոցառման մասնակիցները ծանոթացել են Գ.Ա.Վարդանյանին ու նրա տիկնոջ և համախոհ Գոհար Լևոնի նվիրված ֆոտոցուցահանդեսին, որը պատրաստվել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աջակցությամբ: Այնտեղ պատմվում է նրանց կյանքի՝ մինչ այժմ գաղտնազերծված միայն մի փոքր հատվածի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում փողոց է անվանակոչվել՝ ի պատիվ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի
- Դոնի Ռոստովում կայացել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքի արարողությունը
- Ապրիլյանում հերոսացած Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան