
Հայաստանը կարող էր օգտվել այս տեկտոնական շարժերի արդյունքում ստեղծվող հնարավորություններից․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․
«Ոչ լեգիտիմ Զելենսկին թուրքական անձրևանոցի տակ
ԱՄՆ-ՌԴ պատմական բանակցությունների ֆոնին Էրդողանի հրավերով` Թրամփի վերջին կոշտ հայտարարություններից հետո ոչ նախանձելի վիճակում գտնվող Զելենսկին ուղևորվել է Թուրքիա և ուղիղ հայտնվել Էրդողանի անձրևանոցի տակ: Այս համատեքստում մի քանի կարևոր դիտարկում:
Առաջին` սա ըստ էության սիմվոլիզմ է, որով թուրք առաջնորը իր աջակցությունն է հայտնում Զելենսկուն:
Երկրորդ` Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին:
Երրորդ` թուրքական կողմը և մասնավորապես Էրդողանի պես հմուտ գայլը հստակորեն հասկանում է, որ ՌԴ-ԱՄՆ համաձայնության և պատերազմի դադարեցման պարագայում` Թուրքիան, թե արևմուտքի և թե ՌԴ-ի համար կորցնում է այն բացառիկ նշանակությունը, որը ուներ վերջին տարիներին: Եվ որից օգտվելով Էրդողանը միջազգային հանրության աչքերի առջև կարողանում էր իրացնել իր ռազմավարական շահերը, Կովկասում և Մերձավոր Արևելքում: Եվ հետևաբար առավել քան հասկանալի է Էրդողանի վարվելակերպը:
Չորրորդ` վերջին երկու օրերին աշխարհաքաղաքական իրադարձություները խելահեղ արագությամբ են զարգանում, որոնք Հայաստանի համար բերում են, թե մարտահրավերներ և թե հնարավորություններ:
Հինգերրորդ` եթե Հայաստանը ունենար ազգանվեր և կոմպետենտ իշխանություն, ապա մեր գլխին կախված և խորացող մարտահրավերները ոչ միայն կլուծվեին, այլև Հայաստանը կկարողանար օգտվել այս տեկտոնական շարժերի արդյունքում ստեղծվող հնարավորություններից»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան