
Աշխատանքից ազատված ԶՊՄԿ-ի 8 աշխատակցի վերականգնումը մեկ վայրկյանի գործ չէ. Էլեն Մանասերյան
ԶՊՄԿ-ում 12 օր տևած բողոքի ակցիայի հետևանքով գործատուն աշխատանքից ազատեց գործադուլի համակարգող խորհրդի 8 աշխատակցի՝ հայտարարելով, թե նրանք ուղղորդվում են կոնկերտ ուժերի կողմից։ Արդյոք բողոքի ակցիան ուղղորդված էր, թե կոմբինատի աշխատակիցների հիմնավոր պահանջներով պայմանավորված ինքնաբուխ գործընթաց էր։ Վերնոշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր տեսակետները ներկայացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
▪Առիթից օգտվելով ցանկաում եմ հորդորել բոլորին որպեսզի ապատեղեկատվություն էլ չտարածեն, որովհետև, երբ ես առաջին օրը գրել էի, որ ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվեց, հենց գիշերը որոշ մարդիկ գրեցին, թե 8 հոգին արդեն վերականգնվել են աշխատանքի։ Ո՛չ, հարգելիներս, նման բան չի եղել, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել։
▪Աշխատանքից ազատված ԶՊՄԿ-ի 8 աշխատակիցների վերականգնումը մեկ վայրկյանի գործ չէ և ես կարծում եմ, որ նրանք էլ են շատ լավ հասկանում դա։
▪Երբ մենք հարցրել ենք կոմբինատի աշխատակիցներին, նրանք ասել են, որ որևէ մեկի կողմից չեն ուղղորդվել, խնդիրը միայն աշխատանքային վեճի մեջ է։ Ես հիմքեր և՛ունեմ, և՛ չունեմ հավատալու, որովհետև որևէ ուղիղ տեղեկություն չունեմ դրա մասին։ Եթե գործատուն նման բան է հայտարարում, ուրեմն նա ունի։
▪Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դիրքորոշումը միանշանակ բացասական է եղել տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ։
▪Երբ կառավարության ներկայացրած 2025 թ.-ի պետական բյուջեում որևէ կետ չկա աշխատավարձի բարձրացման վերաբերյալ, և ունենք էս տեսակ գների բարձրացում, բնականաբար ամբողջությամբ խեղվում է սոցիալական պետության սկզբունքը։
▪Ուր մնաց սոցիալական պետություն ասվածը, երբ մենք ունենք այսպիսի գնաճ, ինֆլացիա, չունենք աշխատավարձի ինդեքսավորում և ունենք այս տեսակ իրավիճակ։
▪Անձի նվազագույնի ապահովումը չպեստք է լինի այն սպառողական զամբյուղը, որն այսօր մեզ հրամցնում է կառավարությունը, որի մեջ կան որոշակի ուտելիքներ, բայց չկան, օրինակ կոմունալ վարձեր, երեխայի մեծացնելու՝ հագուստի, կրթության հետ կապված ծախսերի հաշվարկը։
▪Կա՞ որևէ մեկը, որը կարող է այդ գումարով գոնե մեկ ամիս ապրել, հատկապես եթե ձմեռ է, երբ կոմունալները շատ են, և ունենալ այս գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի ծախսերը։ Իհարկե՝ հնարավոր չէ։
▪Մեր առաջարկն է, որ նախ ունենանք արժանապատիվ աշխատավարձ, հետո նոր մտածենք այս գնաբարձրացումների մասին։
▪Չի կարելի այնպես մտածել, որ այսօր պետությունն ունի 75 հզար դրամ հնարավորություն՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնում է 75 հազար, վաղը կունենա 80 հազարի՝ կբարձրացնի 80 հազար դրամ։ Մինչև հիմա այդպես է բարձրացվել նվազագույն աշխատավարձը։ Երբեք նվազագույն աշխատավարձի տակ հստակ հաշվարկ չի եղել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ի աշխատողների համբերության բաժակը լցվել էր, այն բոլորի ցասումն էր. Էլեն Մանասերյան
- Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան
- Ովքե՞ր են ԶՊՄԿ-ի աշխատակիցների սոցիալական խնդիրների վրա ձեռքեր «տաքացնող» մերձիշխանական շրջանակները
- Ինչ են պայմանավորվել գործադուլ հայտարարած աշխատակիցներն ու ԶՊՄԿ-ն
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան