
Էրդողանն արդեն իր անձրևանոցի միջոցով մտնում է մեկ այլ աշխարհաքաղաքական միջավայր. Թուրքագետ
«Թուրքական դիվանագիտությունը և հատկապես Էրդողանը բավականին լավ հոտառություն ունեն: Զելենսկուն Անկարա հրավիրելը և նրան սեփական անձրևանոցի տակ առնելը հենց այդ հոտառության դրսևորումներից է»,-նման համոզման է պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Նրա խոսքով, Էրդողանը փորձում է ստանալ իր համար կարևոր դիվիդենտներ և դիրքեր ուկրանիական մոտալուտ պարտության պարագայում:
«Եթե անգամ Ուկրանիան ինչ-որ հրաշքով հաղթանակած դուրս գա, ինչը այսօրվա աշխարհաքաղաքական վերադասավորումներում քիչ հավանական է, ապա այս պարագայում Էրդողանը ևս հնարավորություններ է ստեղծում այս խնդրում ունենալ իր օգուտները և պայմանագրերը: Սիրիական հարցում իր համար բավականին մեծ օգուտներ քաղած Էրդողանը արդեն իր անձրևանոցի միջոցով մտնում է մեկ այլ աշխարհաքաղաքական միջավայր հնարավոր, եթե ոչ մեծ, ապա փոքր ազդեցություն ունենալու համար»,-գրել է նա։