
2026 թ.-ից աշխատանքի ընդունվելու և ազատվելու ակտերը պետք է լրացվեն էլեկտրոնային միասնական հարթակում՝ էլեկտրոնային ստորագրությամբ. Ժորա Սարգսյան
«Նոր փոփոխություններով հուլիսի1-ից կամավորության սկզբունքով և 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր ձևով բոլոր աշխատանքային պայմանագրերը, բացառությամբ որոշ փոքր դեպքերի, կնքվելու է էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մինչ այդ գործարկվելու է պորտալ ՊԵԿ-ի հարթակում, որտեղ մուտք են գործելու գործատուները, որտեղ հնարավորություն է լինելու ստեղծելու աշխատանքային պայմանագիր և գործատուները լրացնելու են պարտադիր դաշտերը»,- ասաց նախարարության պաշտոնյան, ընդգծելով, որ այդ պահանջները ամրագրված են Աշխատանքային օրենսգրքով։
Ըստ Սարգսյանի՝ գործատուն հնարավորություն կունենա աշխատանքային էլեկտրոնային պայմանագրում ավելացնել նոր պայմաններ, որը սակայն կարող է նաև էլեկտրոնային հարթակում չներկայացնել։
«Էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը գործատուն էլեկտրոնային ստորագրությամբ է վավերացնելու, կամ այն անելու է իր լիազորված անձը»,-հայտնեց Ժորա Սարգսյանը և նշեց, որ այն ուղարկվում է աշխատանքի ընդունվողին « Ես եմ » հարթակ և նրանք պարտադիր էլեկտրոնային ստորագրությամբ պետք է վավերացնեն իրենց պայմանագիրը։
Նա նշեց, թե բոլոր դեպքերում մինչև 2026 թվականը բոլոր աշխատողները պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենան։
Ըստ սոցապ նախարարության պաշտոնյայի՝ աշխատողին աշխատանքաից ազատելու ակտը նույնպես պետք է էլեկտրոնային հարթակում լրացի և գործատուները նաև 2026 թվականի ընթացքում պետք է այդ պահին իրենց մատ նախկինումընդունված և այդ պահին աշխատողների աշխատանքային պայմանագրերը լրացնեն էլեկտրոնային հարթակում։