
Ադրբեջանgիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական իշխանությունները շարունակաբար իրականացնում են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի անբաժանելի մասն է հայկական բնակավայրերի համակարգված ոչնչացումը։ Այս հանցավոր գործընթացն աննախադեպ ծավալների է հասել՝ վերածվելով Արցախի բնակավայրերի լայնամասշտաբ վերացման ծրագրի։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ փետրվարի 18-ին հրապարավել է ապացուցողական լուսանկար, որը վկայում է Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղի գրեթե ամբողջական ավերման մասին։
«Սա փաստում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն մշակութային ժառանգության ոչնչացմամբ, այլև նպատակային կերպով վերացնում է հայերի պատմական բնակավայրերը՝ փորձելով վերացնել հայկական հետքը Արցախում»,- գրել է Ավանեսովը։
Նա հիշեցնում է, որ այս քաղաքականության զոհ են դարձել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր։
«Սա ոչ թե պարզապես ռազմավարական հաշվարկ է, այլ պետական մակարդակով իրականացվող ցեղասպանական քաղաքականություն, որի նպատակը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնելն է հայերին, այլև ջնջել նրանց կենսատարածական և պատմամշակութային ներկայությունը Արցախում։
Այս հանցավոր գործողություններին անհապաղ պետք է արձագանքի միջազգային հանրությունը՝ դատապարտելով Ադրբեջանին և ձեռնարկելով կոնկրետ քայլեր` այս խտրական և ապօրինի, միջազգային իրավունքի բոլոր օրենքները ոտնահարող քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում` լռությունը միայն կխրախուսի այս նոր ցեղասպանական մեխանիզմի կիրառումը՝ վտանգի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- նշել է Հովիկ Ավանեսովը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղը
- Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը
- Ադրբեջանի թիրախnւմ Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն է․ Monument Watch
- Պատմության կեղծարարությունը Դադիվանքի և Գանձասարի շուրջ․ Monument Watch
- Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
- Դեպի Շուշի ճանապարհ կառուցելու համար ադրբեջանցիները ավերել են Արցախի գյուղերը. Monumentwatch.org
- Ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը. Monumentwatch
- Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. Monumentwatch
- monumentwatch.org-ի արձագանքը՝ Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
- Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
- Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը
- Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան