
Շատ անհարմար բան ստացվեց Նիկոլի համար, որն ասում է՝ Միսնկի խմբի անդամներն իրար հետ չեն խոսում. ԱԺ պատգամավոր
«Շատ անհարմար բան ստացվեց․․․․ Նիկոլը, կատարելով իլհամի պահանջը, փորձում է հիմնավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, քանի որ «խմբի անդամներն իրար հետ չեն խոսում»»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, երեկ Սաուդյան Արաբիայում խոսել են ԱՄՆ ու ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Ըստ որոշ վերլուծությունների՝ քննարկվել են ոչ միայն Ուկրաինան, այլ Կովկասն ու Կենտրոնական Ասիան։
«Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, որոնք կարող են կամ կործանել կամ փակված հուսո դռները բացել։ Այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել»,-գրել է նա։