
Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների
Փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մարմնական վնասվածքներ ստացած 24 և 17 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մեծամոր քաղաքի բնակիչ:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության քրեական ոստիկանների և Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1.10-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում երիտասարդները վիճաբանել են համաքաղաքացի 44-ամյա տղամարդու և նրա 21-ամյա որդու հետ, որի ընթացքում էլ 44-ամյա տղամարդը դանակով հարվածել է նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
44-ամյա տղամարդը փետրվարի 17-ին ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան