
Telegraph. Ջեֆ Բեզոսը կարող է բանտարկվել երեխաներին դանակներ վաճառելու համար
Առցանց մանրածախ առևտրականները, ինչպիսին Amazon-ի միլիարդատեր Ջեֆ Բեզոսն է, կարող են բանտարկվել մինչև 18 տարեկաններին դանակներ անօրինական վաճառելու համար: Այդ մասին հայտնում է Daily Telegraph (DT) թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությանը։
Ըստ թերթի՝ համացանցայի առևտրի հարթակների նման ձեռներեցներին «մինչև երկու տարվա ազատազրկում է սպառնում, եթե թույլ տան դանակներ վաճառել երեխաներին»։ Նման օրենսդրական կարգավորում է բերել Լեյբորիստական կառավարությունը։
Օրենսդրության փոփոխությունները, որոնք վերաբերում են նաև խոհանոցային դանակների վաճառքին, կապված են, ինչպես նշում է DT-ն, 2024 թվականին Սաութպորտ քաղաքում երեք աղջիկների սպանության հետ, որը կատարել է Ռուանդայից ներգաղթյալ 17-ամյա Ակսել Ռուդակուբանան։ Նա սպանության զենքը՝ դանակը, գնել է Ամազոնից՝ անձը հաստատող փաստաթուղթը կեղծելուց հետո: Հանցագործը շրջանցել է առցանց խանութի երկքայլ ինքնության ստուգումը, օգտագործելով ծրագրային ապահովում, որը կոդավորում էր իր անձնական տվյալները և թաքցնում էր իր օգտագործած ինտերնետային հասցեն:
Բռնություն գործադրելու դիտավորությամբ շեղբով զենք պահելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։ Ներքին գործերի նախարարությունը կքննարկի նաև դանակներ վաճառող բոլոր առցանց խանութների գրանցման սխեմա ներդնելու նպատակահարմարությունը՝ անպատասխանատու վաճառողներին հեռացնելու համար։