
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ սուրճի սեղանի շուրջ հանդիպումը բավարար չէ․ Պուտին
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Նա հավելել է, որ դա հնարավոր չէ անել առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վստահության մեծացման, և բարձր է գնահատել կողմերի հանդիպումը Ռիադում։Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ սուրճի սեղանի շուրջ հանդիպումը բավարար չէ:
«Ես սա արդեն հարյուր անգամ ասել եմ՝ եթե ուզում են, թող այս բանակցությունները վարեն։ Եվ մենք պատրաստ կլինենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։
Նա նշել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Կիևի հետ երկխոսությունից, հենց նրանք են դադարեցրել կամ արգելել շփումները Ռուսաստանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան