
Փաշինյանն այսօր ուղերձով դիմելու է ժողովրդին
«Ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով դիմելու եմ ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի որպես փաստաթուղթ, այդ փաստաթղթի ձևակերպման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ:
«Երբ այդ գաղափարախոսությունը գրավոր տեսք ստանա, օրինակ՝ ես ինքս ինձ պետք է արձանագրեմ որպես այդ գաղափարախոսության համախոհ, և այդ գաղափարախոսությամբ և մյուսներով պետք է գնանք ժողովրդի մոտ և համախոհություն ձևակերպենք ու ձևավորենք այդ գաղափարախոսության նկատմամբ։
Այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026թ հերթական խորհրդարանական ընտրություններում: Առաջիկա քաղաքական շրջափուլը՝ հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ»,–ասել էր Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան