
Թրամփը հնարավոր է համարել, որ մինչև փետրվարի վերջ հանդիպի Պուտինին
ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը ելնում է նրանից, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ։ Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է երեքշաբթի օրը՝ իր նոր հրամանագրերը ստորագրելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին։ Միջոցառումը տեղի է ունեցել Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչի մոտ։
ԱՄՆ նախագահին խնդրել են պարզաբանել՝ արդյոք դեռ ակնկալում է, որ մինչև ամսվա վերջ կկայանա Պուտինի հետ իր հանդիպումը։ «Հավանաբար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ պատասխանել է Թրամփը։ Նրա կողմից այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեն եղել։
Ինչպես փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Հանդիպումը դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, պարզաբանել է Ուշակովը։
Որպես Պուտինի և Թրամփի բանակցությունների հնարավոր վայր նշվել է Սաուդյան Արաբիան։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ Թրամփը կարող է ցանկանալ կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում. Հայկ Այվազյան
- Սպիտակ տունը չի կարողացել Թրամփ-Պուտին հանդիպման նախադրյալներ նշել
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան