
Որ հայերեն գրքերն են առավել շատ վաճառվել Wildberries-ի միջոցով
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, տարիներ շարունակ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Wildberries և Russ միավորված ընկերության վերլուծաբաններն ամփոփել են 2024 թվականին հայաստանցիների գնումները և պարզել, որ անցած տարի Wildberries-ից մեծաքանակ գրքեր են պատվիրել, ինչը վկայում է ընթերցանության նկատմամբ աճող հետաքրքրության մասին:
Այսպիսով, մարկետփլեյսի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում վաճառվել է մոտ 350 հազար գիրք՝ գրանցելով 12,2% աճ 2023 թվականի համեմատ։
Ինչպես ցույց են տալիս Wildberries-ի վաճառքի տվյալները, 2024 թվականին ամենաշատ գնված գրքերից են.
1) մանկական ուսումնական գրքեր,
2) «Շտապիր սիրել» Նիկոլաս Սփարկսի հանրահայտ վեպը,
3) «Ատոմային սովորություններ», Ջեյմս Քլիըրի բեսթսելերը,
4)«Իշխանության 48 օրենքները» ամերիկացի գրող Ռոբերտ Գրինի գիտահանրամատչելի գիրքը,
5) «The Book: Ինչպես վերստեղծել քաղաքակրթությունը»:
Ինչ վերաբերում է հայերեն թարգմանված գրքերին, ապա 2024 թվականին դրանք վաճառվել են 8% ավել, քան 2023 թվականին, իսկ առաջատար դիրքը զբաղեցնում է Ջոն Ստրելեքի առաջին բեսթսելլերը:
Հայերեն թարգմանված ԹՈՓ-5 գրքեր.
1) Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի վերջում»,
2) Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին»,
3) Ջո Նավարոյի «Ես տեսնում եմ՝ ինչ եք դուք մտածում»,
4) Աստվածաշունչը,
5) Թիմ Սկորենկոյի «Mars Rover. Ակորդեոն. MRI. հայ գյուտարար մտքի պատմություն»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան