
Նաիր Տիկնիզյանը հայտնել է թիմը փոխելու առաջարկի մերժման պատճառների մասին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Սպորտ Էքսպրես»-ին տված հարցազրույցում ասել է, որ երբեմն ափսոսում է, քանի որ ամռանը հրաժարվել է բարելավված պայմաններով տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»:
Նրա խոսքով, մերժման պատճառը եղել է «Զենիթ»-ի՝ իրեն մեկնարկային կազմում տեսնելու դժկամությունը։
«Ես չեմ խնդրել տիեզերական պայմաններ, ես ուզում էի տեսնել, թե արդյոք նրանք իսկապես հետաքրքրված են ինձանով: Եվ մի քանի անգամ մերժվելով, հասկացա, որ նրանք պարզապես ուզում էին ինձնով «անցք փակել»։ Բայց հետո եղան պահեր, երբ մի փոքր տխուր էի, որ չկարողացել թույլ տալ իմ ընտանիքին այն, ինչ տարիներ շարունակ ցանկանում էի: Բայց երկարաժամկետ հեռանկարում ես վստահ եմ, որ այս ամենը տեղի կունենա: Գլխավորը աշխատելն ու հավատալն է ինքդ քեզ»,-ասել է ֆուտբոլիստը:
Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» խաղացող է դարձել 2021 թվականի ամռանը՝ թիմ տեղափոխվելով ԲԿՄԱ-ից, որի սանն էր։ Նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2023 թվականից Տիկնիզյանը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Հարակից հրապարակումներ`
- Դանիիլ Կուլիկովը՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ
- «Լոկոմոտիվ»-ը բանակցություններ է վարում Նաիր Թիկնիզյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ
- Նաիր Տիկնիզյան. Ես ամենևին էլ չեմ դժգոհում «Սևիլիայից»
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան