
Յամալը նշել է այն խաղացողի անունը, ում ցանկանում է տեսնել «Բարսելոնայում»
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը նշել է այն ֆուտբոլիստին, ում կցանկանար տեսնել իսպանական ակումբում։ Խոսքը «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալի մասին է։
«Մեկ խաղացողի՞, ում հետ կկնքե՞մ պայմանագիր «Բարսայում»։Դուք ակնկալում եք, որ ես կասեմ Նեյմարը, բայց ես կասեմ Մուսիալա... Ցավոք, նա վավեր պայմանագիր ունի»,- Լամինե Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
sport.ru-ն գրում է, որ այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Յամալի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Ավելի վաղ նա քննադատել էր «Բարսելոնայի» ղեկավարությանը աջ պաշտպանի դիրքում խաղացող գնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան