Քաղաքական 10:38 19/02/2025 Հայաստան

Վեց տնօրեն՝ չորս տարվա ընթացքում կամ կադրային «բեսպրեդել». Անուշ Պողոսյան

«Հովհաննես Մադոյան, Վարդան Ավագյան, Ստեփան Աթոյան, Սպարտակ Պետրոսյան, Կարեն Հակոբյան, Արմեն Օհանյան։ Այս անձինք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերջին չորս տարիների բոլոր տնօրեններն են»,-թվարկում է  Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։

Նա մանրամասնում է, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առողջապահության նախարարության ենթակայության ռազմավարական նշանակություն ունեցող բժշկական հաստատություն է՝ միակ մասնագիտացված կառույցը երկրում։ Թե որքան կարևոր նշանակություն ունի այս հաստատությունը երկրի համար, մեր բնակիչները համոզվել են Covid-19 համավարակի ընթացքում։


«Չնայած իր կարևոր նշանակությանը, պարզվում է՝ արդեն մի քանի տարի շարունակ «տխուր» ֆինանսական և բարոյահոգեբանական վիճակում գտնվող այս կառույցում, 2021 թվականից սկսած, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վեց տնօրեն է փոխել։

Այս հաստատության գործունեությունը համակարգում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ձևավորվել է 2020 թվականին՝ նախարարության ենթակայության երկու բուժհաստատությունների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման արդյունքում։

2020 թվականին արդեն նորաստեղծ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն նշանակվեց նախկինում ՁԻԱՀ ունեցող պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեությամբ հայտնի Հովհաննես Մադոյանը։ Սակայն Մադոյանի՝ տնօրեն աշխատելը եղավ կարճատև։

Արդեն 2021 թվականի ամռանը նրան փոխարինեց մինչ այդ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում ծավալված Covid-հիվանդանոցի պատասխանատու, ապա Թոքաբանության կենտրոնում տնօրեն աշխատած Վարդան Ավագյանը։ Սակայն մոտ մեկ տարի անց՝ 2022 թվականին, Վարդան Ավագյանն էլ հրաժեշտ տվեց իր պաշտոնին։

Ավագյանին փոխարինելու եկավ Ստեփան Աթոյանը։ Ի տարբերություն նախորդ երկու տնօրենների, Ստեփան Աթոյանը Ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատեց երկու տարուց ավելի՝ 2024 թվականի գարնանը տնօրեն նշանակվելով Նանուշյանի կողմից համակարգվող մեկ այլ հաստատությունում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում։

Այնուհետև տնօրենի ժ/պ նշանակվեց մասնագիտությամբ ռեանիմատոլոգ Սպարտակ Պետրոսյանը։ Վերջինս 2020 թվականից հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչն էր, իսկ հետագայում՝ Ստեփան Աթոյանի տեղակալը։

Սեփական դիմումով ազատված Պետրոսյանին 2024 թվականի տարեվերջին փոխարինեց Կարեն Հակոբյանը՝ նշանակվելով տնօրենի ժ/պ։

Օրեր առաջ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ նշանակվեց երբևէ ղեկավար պաշտոն չզբաղեցրած Արմեն Օհանյանը, որին մեծ շուքով Լենա Նանուշյանը տարել, ներկայացրել է հիվանդանոցի անձնակազմին։

Ըստ հավաստի աղբյուրների, Առողջապահության նախարարությունում և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում վստահ են՝  Ավանեսյանին և Նանուշյանին հետաքրքրում է ոչ թե քայքայման եզրին գտնվող կենտրոնի ճակատագիրը, այլ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար Գլոբալ հիմնադրամի կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները և այդ միլիոնների հիմնական շահառու հանդիսացող հիմնարկության տնօրենի «հեզ ու հնազանդ»  լինելու հանգամանքը։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյան "Кадры решают всё!"»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:20
Վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպանի ավտոմեքենան, Կոպիրկինի ու վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում. Դեսպանություն
Երևանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
00:08
Մանկապարտեզները վաղն աշխատելու են. Ավինյան
«Մանկապարտեզները վաղը աշխատելու են, որպեսզի աշխատանքի գնացող ծնողները հնարավորություն ունենան երեխաներին թողնել»,- հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
23:51
Հայաստանի ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան. ՏԿԵ նախարար
Ժամը 23։30֊ի դրությամբ Հանրապետության ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան։ Այս մասին հայտնում է Հ...
Աղբյուր` Panorama.am
23:48
Գոնե ձյունը ՀԱՆՁՆԵՔ թուրքերին: Դա էլ հո ձեր մոտ մասնագիտականն է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մի տեսակ ուշանում է «գաղափարախոսի»...
Աղբյուր` Panorama.am
23:35
Վաղը դպրոցներում դաս չկա
Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ փետրվարի 21-ին, հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն: Այս...
Աղբյուր` Panorama.am
23:04
Եթե Սահմանադրությունը լեգալ չէ, ապա դա նշանակում է, որ հենց փաշինյանական իշխանությունը լեգալ չէ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բռնապետի գործակիցը. Հայաստանում այս պահին Սահմանադրության փոփոխությունը բացառապես Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
22:52
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրում է. Ինձ թվում էր ասելու կարիք չկար, բայց դատելով մեդիա հոսքերից` ստիպված եմ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի որոշ փողոցներ. Նարեկ Սարգսյան
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
22:25
Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Գագիկ Սուրենյան
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
22:15
Դուք ուզում եք ձյունը վայելեք, ձյուն մաքրողները չեն ուզու՞մ. կվայելեն, ձյան կարոտը կառնեն ու կմաքրեն. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված  սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Սաղդ ձեզ դրել եք...
Աղբյուր` Panorama.am
21:47
Մարդիկ ոտքով են բարձրանում Մասիվ. Արմեն Մանվելյան
«Համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը ֆեյսբուքի իր էջում տեսագրություն է հրապարակել և գրել. «Մասիվ տանող...
Աղբյուր` Panorama.am
21:34
Շուտով կհայտսրարեն՝ հանգիստ եղեք, ձյունը ֆեյսբուքում է, իսկ Երևանում ամենը բնականոն ընթացքի մեջ է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. Երկու օր է լսում ենք, որ սպասվում է ձյուն,բուք, մերկասառույց… Քաղաքապետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:20
Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե եղանակն ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ. Արայիկ Հարությունյանը՝ կաթվածահար եղած Երևանի մասին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում
Ձնամաքրման ձախողված աշխատանքների հետևանքով բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում ։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ»-ի...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ազատան գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Երևան-Սևան ճանապարհին՝ կմ-անոց խցանումներ, քաղաքացիները հրելով փորձում են դուրս բերել շտապօգնության մեքենան
Երևան-Սևան ճանապարհին բուք է, կմ-անոց խցանումներ են։ «Ազգային ճակատ»-ն էլ տեսանյութ է հրապարկել, որտեղ քաղաքացիները հրելով են...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մյասնիկյան պողոտայով մարդիկ ոտքով բարձրանում են տուն,հանրային տրանսպորը կանգնած է
Համացանցում Երևանի բնակիչները տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում՝ Երևանում չմաքրված ձյան պատճառով առաջացած երևեկության կաթվածահար...
Աղբյուր` Panorama.am
19:52
37 տարի մեր կենսագրությունից գողացված է․ Բագրատ Սրբազան
«37 տարի առաջ այս օրը այս նույն ձյունն էր, նույն մարդիկ, փոքրաթիվ մարդիկ, որոնք դուրս էին եկել Ազատության հրապարակ (այն ժամանակ հայտնի՝...
Աղբյուր` Panorama.am
19:38
Արմեն Գևորգյանը գործուղվում է Փարիզ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
19:26
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը․ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը Օրվա խորհրդով Երեկվա...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը տրված է․ Գյումրու քաղաքապետի թեկնածու
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանը գրել է․ «Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է: Միսիան կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հանրային տրանսպորտը կաթվածահար է, ավտոբուսները ձմեռային անվադողեր չունեն
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավտոբուսերը կանգնած են, փողոցների չմաքրված լինելու և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ազատ են արձակվել
Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացրել են ՆԳՆ-ից:...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախը սոսկ հող կամ պատմություն չէ, այլ՝ հայության ոգին․ «Հանուն Արցախի» միավորման
«Հանուն Արցախի» միավորման հայտարարություն է տարածել Արցախյան շարժման 37-րդ տարեդարձի առթիվ։ Հայտարարության մեջ ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան դարձել է Եվրոպայի աղբավայրը
Բրիտանական «The Guardian» թերթը լրագրող Ալեքսանդր Քլափի ստորագրությամբ հոդվածում բացահայտել է, որ Թուրքիան, չնայած «Զրո...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումն այսօր չի կայանա
Այսօր ծրագրված Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am
17:55
Եթե Վ. Ղուկասյանը մեղավոր է, ինչի՞ է էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում դրա մասին հենց ընտրարշավի մեկնարկից առաջ. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Արցախի ԱԺ. Վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը
«Չնայած տեսանելի և անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսված իրավունքի վերականգնումը պետք է դառնա ներկա սերնդի գործունեության առանցքը»:
Աղբյուր` Panorama.am
17:48
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները
Այսօր Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}