Օրվա մամուլ 09:02 19/02/2025 Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է 2014 թվականից մինչև 2016 թվականը առաջին կարգի մասնագետից դառնալ առաջատար մասնագետ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական տարբեր բաժիններում։

2018 թվականի շրջադարձային հեղափոխությունը պաշտոնի բարձրացմամբ անդրադարձավ նաև Ադիլխանյանի կյանքում. 2018 թվականի օգոստոսին նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2023 թվականի հունվարի 9-ին նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար։ Ադիլխանյանը առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար, որի համաձայն նրա կինը՝ Էլիզա Արոյանը ևս նախարարության աշխատակից է. վերջինս գլխավոր իրավաբանն է։ Համաձայն Արման Ադիլխանյանի 2021 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Էլիզա Արոյանն ամուսնուն նվիրատվությամբ փոխանցել է 11 հազար 400 ԱՄՆ դոլար՝ գրեթե 4,5 մլն դրամ։

Ադիլխանյանի՝ 2021 թվականի տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 261 հազար դրամ, 2022 թվականի եկամուտները՝ 25 մլն 665 հազար դրամ, 2023 թվականի եկամուտները՝ 21 մլն 465 հազար դրամ։

Եկամուտների պես կտրուկ աճեր և նվազումներ գրանցվել են նաև Ադիլխանյանի տարեկան եկամտի աշխատանքի վարձատրության տողում։

2021 թվականին, որպես ֆինանսների նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալ, որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 13,5 մլն դրամ, 2022 թվականին նույն հաստիքում աշխատելով՝ ստացել է 18, 5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն։ Թե ինչի շնորհիվ է Ադիլխանյանի վարձատրությունը մեկ տարում աճել գրեթե 5 մլն դրամով, անհասկանալի է։ 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ադիլխանյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 657 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, քանի որ նույն թվականի հունվարի 9-ից նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, որտեղից էլ մինչև տարեվերջ վաստակել է 16 մլն 211 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Հարկ է նշել, որ Ադիլխանյանն ունի 2 բնակարան. Կենտրոն վարչական շրջանում գտնվող առաջին բնակարանը Արման Ադիլխանյանը նվիրատվություն է ստացել 2019 թվականին, չգիտես թե ումից։ Նվիրատվությունը կատարվել է այն ժամանակ, երբ Ադիլխանյանը դեռ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր: Հայտարարագրերում առկա տվյալներից հասկանում ենք, որ ևս մեկ բնակարան Ադիլխանյանը հիփոթեքով է ձեռք բերել։ Բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Համաձայն հայտարարագրի «ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնի՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 37 մլն 540 հազար դրամ։ Ադիլխանյանը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց, որը գնել է 2022 թվականին 12 հազար 500 դոլարով, որն այժմ համարժեք է գրեթե 5 մլն դրամի։ Արման Ադիլխանյանի բանկային ավանդները կազմել են 9,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 580 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 6,3 մլն դրամ, 9,5 հազար եվրո և 11 հազար ԱՄՆ դոլար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:20
Վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպանի ավտոմեքենան, Կոպիրկինի ու վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում. Դեսպանություն
Երևանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
00:08
Մանկապարտեզները վաղն աշխատելու են. Ավինյան
«Մանկապարտեզները վաղը աշխատելու են, որպեսզի աշխատանքի գնացող ծնողները հնարավորություն ունենան երեխաներին թողնել»,- հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
23:51
Հայաստանի ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան. ՏԿԵ նախարար
Ժամը 23։30֊ի դրությամբ Հանրապետության ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան։ Այս մասին հայտնում է Հ...
Աղբյուր` Panorama.am
23:48
Գոնե ձյունը ՀԱՆՁՆԵՔ թուրքերին: Դա էլ հո ձեր մոտ մասնագիտականն է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մի տեսակ ուշանում է «գաղափարախոսի»...
Աղբյուր` Panorama.am
23:35
Վաղը դպրոցներում դաս չկա
Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ փետրվարի 21-ին, հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն: Այս...
Աղբյուր` Panorama.am
23:04
Եթե Սահմանադրությունը լեգալ չէ, ապա դա նշանակում է, որ հենց փաշինյանական իշխանությունը լեգալ չէ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բռնապետի գործակիցը. Հայաստանում այս պահին Սահմանադրության փոփոխությունը բացառապես Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
22:52
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրում է. Ինձ թվում էր ասելու կարիք չկար, բայց դատելով մեդիա հոսքերից` ստիպված եմ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի որոշ փողոցներ. Նարեկ Սարգսյան
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
22:25
Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Գագիկ Սուրենյան
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
22:15
Դուք ուզում եք ձյունը վայելեք, ձյուն մաքրողները չեն ուզու՞մ. կվայելեն, ձյան կարոտը կառնեն ու կմաքրեն. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված  սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Սաղդ ձեզ դրել եք...
Աղբյուր` Panorama.am
21:47
Մարդիկ ոտքով են բարձրանում Մասիվ. Արմեն Մանվելյան
«Համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը ֆեյսբուքի իր էջում տեսագրություն է հրապարակել և գրել. «Մասիվ տանող...
Աղբյուր` Panorama.am
21:34
Շուտով կհայտսրարեն՝ հանգիստ եղեք, ձյունը ֆեյսբուքում է, իսկ Երևանում ամենը բնականոն ընթացքի մեջ է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. Երկու օր է լսում ենք, որ սպասվում է ձյուն,բուք, մերկասառույց… Քաղաքապետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:20
Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե եղանակն ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ. Արայիկ Հարությունյանը՝ կաթվածահար եղած Երևանի մասին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում
Ձնամաքրման ձախողված աշխատանքների հետևանքով բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում ։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ»-ի...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ազատան գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Երևան-Սևան ճանապարհին՝ կմ-անոց խցանումներ, քաղաքացիները հրելով փորձում են դուրս բերել շտապօգնության մեքենան
Երևան-Սևան ճանապարհին բուք է, կմ-անոց խցանումներ են։ «Ազգային ճակատ»-ն էլ տեսանյութ է հրապարկել, որտեղ քաղաքացիները հրելով են...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մյասնիկյան պողոտայով մարդիկ ոտքով բարձրանում են տուն,հանրային տրանսպորը կանգնած է
Համացանցում Երևանի բնակիչները տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում՝ Երևանում չմաքրված ձյան պատճառով առաջացած երևեկության կաթվածահար...
Աղբյուր` Panorama.am
19:52
37 տարի մեր կենսագրությունից գողացված է․ Բագրատ Սրբազան
«37 տարի առաջ այս օրը այս նույն ձյունն էր, նույն մարդիկ, փոքրաթիվ մարդիկ, որոնք դուրս էին եկել Ազատության հրապարակ (այն ժամանակ հայտնի՝...
Աղբյուր` Panorama.am
19:38
Արմեն Գևորգյանը գործուղվում է Փարիզ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
19:26
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը․ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը Օրվա խորհրդով Երեկվա...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը տրված է․ Գյումրու քաղաքապետի թեկնածու
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանը գրել է․ «Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է: Միսիան կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հանրային տրանսպորտը կաթվածահար է, ավտոբուսները ձմեռային անվադողեր չունեն
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավտոբուսերը կանգնած են, փողոցների չմաքրված լինելու և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ազատ են արձակվել
Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացրել են ՆԳՆ-ից:...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախը սոսկ հող կամ պատմություն չէ, այլ՝ հայության ոգին․ «Հանուն Արցախի» միավորման
«Հանուն Արցախի» միավորման հայտարարություն է տարածել Արցախյան շարժման 37-րդ տարեդարձի առթիվ։ Հայտարարության մեջ ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան դարձել է Եվրոպայի աղբավայրը
Բրիտանական «The Guardian» թերթը լրագրող Ալեքսանդր Քլափի ստորագրությամբ հոդվածում բացահայտել է, որ Թուրքիան, չնայած «Զրո...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումն այսօր չի կայանա
Այսօր ծրագրված Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am
17:55
Եթե Վ. Ղուկասյանը մեղավոր է, ինչի՞ է էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում դրա մասին հենց ընտրարշավի մեկնարկից առաջ. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Արցախի ԱԺ. Վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը
«Չնայած տեսանելի և անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսված իրավունքի վերականգնումը պետք է դառնա ներկա սերնդի գործունեության առանցքը»:
Աղբյուր` Panorama.am
17:48
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները
Այսօր Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}