
Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առիթով՝ Գրողների միության հյուրերն աշակերտներն էին
Դեռևս 2008 թ-ից հենց այս օրը՝ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գրողների միության այդ ժամանակվա նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ավանդաբար նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:
Panorama.am-ի հետ զրուցում Էդուարդ Միլիտոնյանն ասաց, որ իրենց նպատակն էր հենց Թումանյանի ծննդյան օրը քարոզել ընթերցանություն, իրար գիրք նվիրել, բարձրացնել գրքի արժեքը։ Նա ընդգծեց, որ իրենք հասել են իրենց նպատակին։
Է.Միլիտոնյանը ասաց, որ Թումանյանի ծննդյան օրն ու «Գիրք նվիրելու օր»-ը նշվում է նաև Թբիլիսիում։
Այսօր՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա առիթով Երևանի թիվ 48 դպրոցի աշակերտներն այցելել էին Գրողների միություն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան