
Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ-պռատ է ներկայացնում հարցը. Գրողների միության նախագահ
«ՀՀ-ն արդյո՞ք պաշտպանում է մեր սեփականությունը», «Ո՞ւմ հավատալ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի՞ն, թե՞ ՀՀ դատախազության պաշտոնյային»։ Նման վերնագրերով հրապարակումներ է արել Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի վերաբերյալ գործերով դատական նիստերից հետո։
Նրան զարմացրել է, թե ինչպես հայցվորը՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչը, հնչեցնում է, որ Հայաստանի գրողների միությունը ՀՍՍՀ գրողների միության իրավահաջորդը չէ։
«Լրիվ հակառակն է։ ՀԳՄ ՀԿ-ն հանդիսանում է Հայկական ՍՍՀ-ում գործած գրողների միության իրավահաջորդը, քանի որ ՀԳՄ-ն հանդիսանում է նախորդող Հայաստանի գրողների միության բազայի վրա գործող կազմակերպություն։ Գրողների միության կազմը (նախագահ՝ Վահագն Դավթյան)՝ իր անդամներով, դուստր-ձեռնարկություններով (Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տներ), խմբագրություններով, գույքով միասնական են ՀԳՄ ՀԿ-ում, որի հասցեն է, սկսած 1951 թ.-ից, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 3։ ՍՀՄ-ն այլևս գոյություն չուներ, իսկ ՀՍՍՀ գրողների միությունը չի լուծարվել, այլ վերակազմակերպվել է և վերանվանվել է անկախ Հայաստանի ՀԿ-ի»,- ընդգծել է Է.Միլիտոնյանը։
Panorama.am-ի հետ զրուցում Էդուարդ Միլիտոնյանն ասաց, որ կաֆկայական դատական պրոցեսի մեջ են։
«Բայց ուրախալի է, որ դատավորներ կլինեն, որոնք կտեսնեն ճշմարտությունը։ Ես հրապարակումների միջոցով պարզաբանումներ եմ ներկայացնում, արձագանքում նաև դատախազության պաշտոնյայի այն հարցադրումներին, որոնք իրականության հետ քիչ կապ ունեն, կիսատ-պռատ են ներկայացնում հարցը։
Մենք ձգտում ենք իրավական գործիքներով մեր հարցերը պաշտպանել, արխիվում գտնում ենք հիմքերը, մեջբերումներ ենք անում մեր «Գրական թերթ»-ից, որը 90-ից ավելի տարիներ հրատարակվում է։ Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է։
Մենք լայն մասշտաբով ենք ներկայացնում մեր գործունեությունը։ Դատախազությունը պետք է պատկերացնի, որ սա երեք օրվա ստեղծագործական միություն չէ, անցած տարի նշել ենք մեր միության 90 տարին»,- նշեց Է.Միլիտոնյանը։
Նա նաև ասաց, որ ստեղծագործական մյուս միությունները հերթի մեջ են, «թող չմտածեն, թե իրենց չեն դիպչելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ 2024 թվականից իշխանությունը, ի դեմս գլխավոր դատախազության, նախաձեռնել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու գործընթաց, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
«Բացի այդ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է»,- մեկնաբանել էին դատախազությունից։
Ստեղծագործական միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու դատախազության որոշումը։
ՀՀ գլխավոր դատախազությունն էլ դիմել է Վարչական դատարան Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 ու Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։
Հարակից հրապարակումներ`
- Միլիտոնյան. Ո՞ւմ հավատալ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս ՎազգեՆ առաջինի՞ն, թե՞ դատախազության պաշտոնյային
- Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
- Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը շատ դժվարանալու է. Սուրեն Սաֆարյան
- Գրողների և Նկարիչների միությունների շենքերի «պետականացումը» դեռ գործնական փուլում է
- Նկարիչների միության շենքը ստեղծման օրվանից նկարիչների սեփականությունն է, ինչպես են գալիս ու ասում՝ պետք է պետականացնել. Ազիզյան
- Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
- Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
- Եթե իշխանությունը մտավախություն ունի, թող ուղղակի մի կետ ավելացնի օրենքում. Գրողների միության նախագահ
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան