
Չքվիր լրահոսից. Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթում իր վերաբերյալ հրապարակումից հետո, սովորության համաձայն, թելեգրամի ալիքում պատասխանել է ԱԺ պատգամավոր Թագոււհի Թովմասյանին.
«Բա մարդ էլ, իբր, 14 տարվա թերթի խմբագիր/սեփականատեր լինի ու չիմանա, որ արդուկ և հարթուկ բառերը հոմանիշներ են, և երկուսն էլ ճիշտ են: Հայերեն գրելիս՝ գրի ԶԵՐՈ ու սաղ համացանցի մոտ ծաղրի առարկա դառնա և փորձի ինչ-որ մեկի հետ, ով, ի տարբերություն իրեն, երեք լեզվի է տիրապետում, ուղղագրական կամ լեզվաբանական բանավեճի մեջ մտնել: Էլ չեմ ասում, որ ջղաձգումներդ և ցավերդ հասել են այն աստիճանի, որ արդեն բացեիբաց նեղսրտում ես, որ քեզ անդրադառնում եմ, իսկ կոլեգաներիդ՝ ավելի քիչ: Ասենք, լա՛վ, ես հլը քաղաքական հակառակորդ եմ, ամո՞թ չէ՝ քո գործընկերոջ հանդեպ տենց բան ես անում:
Շարունակի օրը երկու-երեք նյութ գրել հին-նոր թեմաներով, սուտ-ճիշտ՝ դրա համար դատվելով, ում բարև եմ տվել, անունները տալով, քեզ ուղիղ ասել եմ՝ դու անզոր ես, հիշի դա: Ուզում ես քեզ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ անվանի, ուզում ես ամեն օր իմ մասին հարցազրույցներ տուր, հոդվածներ գրի, անունս տալով արթնացի ու քնի, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, գնա ուրիշ հերոսի անուն սովորի, դու մի վատ հուշ ես սերժական, միշիկական անցյալից, վերացող տեսակ: Իսկ հիմա չքվիր լրահոսից, քեզանից շատ ավելի կարևոր բաներ կան»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին
- «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը հայց է ներկայացրել սնանկության դատարան
- «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնո՞ւմ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


