
Թուրքիայի նախագահի կինը թուրք-ուկրաինական հարաբերությունները բարեկամական է համարել
Թուրքիայի Հանրապետության առաջին տիկին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է թուրք-ուկրաինական հարաբերություններին:
«Մաղթում եմ, որ անկախ ժամանակից և տարածությունից երկու երկրների բարեկամությունն ամրանա և դառնա ոգեշնչման աղբյուր գալիք սերունդների համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է նա:
Նշենք, որ գրառմանը զուգահեռ Էմինե Էրդողանը տեղադրել է տեսանյութ, որում նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տիկնոջ՝ Օլենա Զելենսկու հետ այցելել է «Eryaman երեխաների տուն-համալիր», որտեղ խնամվում են պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներ, ապա Թուրքիայի նախագահականի ազգային գրադարան:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


