
Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ», ով կարող է կորցնել իր երկիրը, եթե քվեարկություն անցկացվի Ուկրաինայում։ Նման բովանդակությամբ հրապարակում է հայտնվել Truth Social սոցիալական ցանցի նրա էջում։
«Բռնապետ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է շտապի, հակառակ դեպքում նրան ընդհանրապես երկիր չի մնա։ Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, ինչը բոլորը ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՊ»-ը, և Թրամփի վարչակազմը կարող է անել»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը։
Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, որպեսզի Կիևը կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշը նվազել է մինչև 4 %։
Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, Վլադիմիր Զելենսկին ասել է, որ նա ընկել է «ռուսական ապատեղեկատվության» ազդեցության տակ։ Զելենսկին նշել է, որ, ըստ սոցիոլոգիական հարցումների, իր վստահության վարկանիշը 57% է։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի վարչակազմը անդրադառնալու՞ է Պենտագոնի DTRA-ի աջակցությամբ ստեղծված լաբորատորիաներին. Վարդանյան
- Պուտին-Թրամփ հանդիպումը հնարավոր է կայանա մի քանի օրից
- Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանց իրեն չեն կարող բանակցել
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


