
Հատիս բարձրացած մեքենաներն իջնել չեն կարողացել
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 18-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորներին, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք:
Նշենք, որ փետրվարի 17-19-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան քաղաքներում, Հանքավան, Զովաբեր, Ախուրյան, Վարսեր գյուղերում և Հատիս լեռան լանջին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


