
Նիկոլ Փաշինյանը պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը. Քաղաքական վերլուծաբան
«Նիկոլ Փաշինյանն անշուշտ բոլորովին պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը: Այս օրերը արցախյան շարժման տարեդարձիի օրերն են՝ փետրվարի 18-20, իսկ արցախյան շարժումը Հայաստանի հանրապետության գաղափարախոսական հիմքն է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է՝ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումներից մեկում բաց տեքստով խոստովանել էր, որ դրել է Հայաստանում գաղափարախոսական վերանայման խնդիր:
«Այդ իմաստով, կրկնեմ, «ուղերձի» պահն ընտրված է «խորհրդանշականության» հաշվարկով:
Չեմ բացառում, որ դա չէ իհարկե միակ հաշվարկը: Կարող են լինել նաև արտաքին այլ հանգամանքներ, մասնավորապես այն գաղափարախոսական «գիծը», որ Մյունխենի համաժողովում քաշեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը:
Շատերն այս առումով կարծիք են հայտնում, որ Տրամպի թիմի գաղափարախոսական պատկերացումներն ու Փաշինյանի գաղափարախոսական ուղենիշները՝ հակոտնյա են: Առերևույթ՝ այո: Հարցն այն է սակայն, խորքային իմաստով դրանք չեն կարող լինել հակոտնյա, այն պարզ պատճառով, որ դրանք համեմատելի «մեծություններ» չեն: Համեմատելի չեն ոչ թե մասշտաբով, այլ տրամաբանությամբ:
Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» այսպես ասած հայեցակարգային կամ «գաղափարախոսական» առանցքը որևէ կերպ չի աղերսվում Տրամպի առաջ քաշածին, որովհետև Հայաստանը չկա Տրամպի գաղափարախոսական «էքսպանսիայի» հասցեների շարքում:
Դա Փաշինյանի համար կարող է ունենալ ֆինանսական որոշակի հետևանք, բայց ոչ քաղաքական: Որովհետև ֆինանսականն էլ այս կամ այն կերպ փոխհատուցելի է, եթե քաղաքական հետևանքի բաղադրիչ չէ:
Ըստ այդմ, համարձակվում եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այժմ պարզապես խնդիր է դնում «իրական Հայաստանի» իր «գաղափարախոսությունը» որոշակիորեն ադապտացնել ԱՄՆ ու Եվրոպայի միջև «մանևրելու» հնարավոր անհրաժեշտությանը»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


