
Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձում հայտարարեց, որ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։
«Էական է նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասաց նա՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։
Նա հիշեցրեց, որ 2020թ․-ից հետո խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Ըստ նրա պետությունն է ժողովրդի լավագույն կյանքն ապահովելու լավագույն գործիքը։
«Ժողովրդի լավագույն կյանքը հնարավոր է իր պետության մեջ։ Այն պետության, որը քաղաքացին իրենն է համարում ։ Այս գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն էլ այն է, որ մենք մեր պետությունը պետք է համարենք մեր բարեկեցության ապահովման համար առանցքային գործիք և բոլոր գործելակարգերում պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


