
Պուտին. ԵՄ-ն Ռուսաստան-ԱՄՆ հանդիպմանը բացասական արձագանքելու հիմքեր չունի
Եվրոպան հիմքեր չունի բացասական արձագանքելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ նրա՝ ամերիկացիները շարունակում են եվրոպացիների հետ քննարկել ուկրաինական խնդիրները։
«Ռուս-ամերիկյան հանդիպմանը նման արձագանքի հիմքեր չկան»,- ասել է Պուտինը։
Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է իր եվրոպացի դաշնակիցների հետ ուկրաինական կարգավորման հարցում և ամեն ինչ քննարկում է նրանց հետ։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


