
Ինչ գիրք է նվիրել ցմահ դատապարտյալը Սրբուհի Գալյանին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրվա խորհրդին համապատասխան «Գանձը կյանքի» գիրքը նվեր է ստացել հեղինակ, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանից:
Նախարարությունից հայտնում են, որ 2024 թվականին լույս տեսած այս չափածո վեպը հեղինակի ապրումների, սայթաքումների, հավատը կորցնելու ու վերագտնելու մասին է:
Անազատության մեջ գտնվելով նա փորձել է խորհել ստի, անարդարության, կյանքի իմաստի և կարճատևության մասին: Գրքում հանդիպում ենք այս տողերին. «Մի նահանջիր և ոչ մի բարի առաքինությունից և ոչ մի չար արատ քեզ չի հեռացնի նրանից, որովհետև արատի համար անհրաժեշտ է առաքինություն, ինչպես հիվանդության համար՝ առողջություն, ստի համար՝ ճշմարտություն, մահվան համար՝ կյանք, խավարին՝ լույս, իսկ չարին անհրաժեշտ է բարին»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


