![](https://panorama.am/news_images/1039/3116063_1/f62dbb2773c3d7_62dbb2773c41a_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան
ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։ Ըստ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի, այդ կարևոր դետալներից մեկն այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։
Նա միաժամանակ հիշեցնում է, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։
«Այժմ իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։
Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։
Այս ամենը՝ համադրված այլ մի շարք փաստերի հետ, փոքր լավատեսության հիմք է տալիս Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։
Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը»,- գրել է Վարուժան Գեղամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
![Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/55309_1/capture_thumb.thumb.jpg)
Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
![Փետրվարի 19. Հիշել Թումանյանին և գիրք նվիրել](https://panorama.am/video_images/19/55300_1/f67b5cc4e178bf_67b5cc4e17901.jpg)
![Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից](https://panorama.am/video_images/19/55283_1/f67b46f3cb2778_67b46f3cb27b8.jpg)
![10 մլն դրամ գրավը Ձեզ լավ կլինի՞. Դատավորը՝ Տիրան Խաչատրյանին](https://panorama.am/video_images/19/55273_1/f67b464516a285_67b464516a2c5.jpg)