
Հայաստանի խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.
Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։
Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով Հայաստանի անկախության կորստին։
2. Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։
Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։
Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու...
Խորհրդանշական է, չէ՞։
1. Ալիևը այսօր հերթական անգամ օկուպացված Ստեփանակերտում է։ Ողջ օրը շրջելով օկուպացված Արցախում՝ դարձյալ հակահայկական ելույթներ է ունեցել։
2. Զուգահեռ Ալիևի կամքը կատարող և միաժամանկ Հայաստնաի դե-ֆակտո վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին, որը գրեթե ամեն օր պահանջում է Ադրբեջանն ու Թուրքիան»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի՝ առնե՞տը, թե՞ մարդն է երկրի վրա ամենահաջողված կենդանատեսակը
- Թույլ տվեք ինքս ինձ հռչակել «իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և մարտիկ, Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


