
Սա գցոցի չէր, սա նույնիսկ մատաղ անել չէր. Քաղաքագետը՝ Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մասին
«Ասել, թե հավաքական արևմուտքը Ուկրաինայի հետ արեց այն ամենը, ինչ որևէ թշնամի իր ամենավերջին թշնամու հետ չէր արել, նշանակում է ոչինչ չասել: Սա գցոցի չէր, սա նույնիսկ մատաղ անել չէր»,-այսպես է գնահատում Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձություններն ու զարգացումները քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։
Նրա համոզմամբ, սա մի մեծ բիզնես պրոեկտ էր այն արևմտյան իսթեբլիշմենթի համար, որն այսօր այլևս չկա ( Բայդեններ, Բորիս Ջոնսոններ, Շարլ Միշելներ, Բլինքեններ):
«Չկան և չկա նրանց երաշխիքն ու շահը: Կա միայն ավերակ Ուկրաինան, նրա 4% ծաղրածու առաջնորդը, ուկրաինական պատերազմի քեյսով միլլիոններ աշխատած ուկրաինացի կոռումպացված պաշտոնյաները և ուրիշ ոչինչ բացի դժբախտությունից և արհավիրքից:
Թրամփի հայտարարությունները ավարտական վերջակետ դրեցին այս ամենի վրա: Սա նախ և առաջ ասում եմ ոչ թե այն առումով, որ հակաարևմտական եմ կամ ռուսամետ, իմ մասնագիտությունը դա ինձ թույլ չի տալիս, որովհետև ոչ մեկն եմ ոչ էլ մյուսը, այլ այն առումով, որ քաղաքականությունը ծաղրածուներին ատելով ատում է և կիրառում նրանց բացառապես ի վնաս սեփական պետության, երբ գալիս է գործարքի եկամտաբերության ավարտը:
P.S. Ցավոք դեռ երկար ուկրաինացիները չեն ընկալելու, որ այս պատերազմում ամենա գթասիրտ կողմը և ի վերջո նորից Ուկրաինային տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը, այլ ոչ թե Ուկրաինան այս ողջ ընթացքում բազմաթիվ մոտիվացիաներով շահագործողներն ու օգտագործողները: Այս ամենից կարծես ահռելի դասեր քաղողներ պետք է լինեին նաև Հայաստանում: Ցավոք չեն քաղի, որովհետև ծաղրածուի դերը միակն է, որն իրենց հանձնարարված է»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


