
Ըստ Փաշինյանի՝ առնե՞տը, թե՞ մարդն է երկրի վրա ամենահաջողված կենդանատեսակը
Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելով «իրական Հայաստանի» գաղափարախության իր տեսլականից, հերթականությամբ ընթերում էր դրույթներն ու տալիս դրանց վերաբերյալ իր մեկանաբանությունը։ Օրինակ, երբ խուսում էր «Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է» դրույթից, նա սկսեց համեմատություններ անցացնել երկրի վրա հարմարվող կենդանատեսակների ու մարդու միջև։
«Մի անգամ քաղաքական խոսակցություն ունեցանք և ես բերեցի այն թեզը, որ կյանքում առավել մրցունակ էին այն տեսակները, որոնք կարողանում են առավել խորն ընկալել միջավայրն ու հարմարվել միջավայրին։ Հիշում եմ՝ մեր գործընկերներից մեկն ասաց, որ դա կարող է տպավորություն ստեղծել, որ մենք խոսում ենք առնետների մասին, որովհետև կենսաբանության մեջ հայտնի է, որ առնետներն ամենահարմարվող տեսակն են և ամենահաջողակ կենսատեսակն են։ Ես չհամաձայնեցի, որովհետև ես նկատի ունեի մարդուն։ Երկրի վրա իրականում ամենահաջողված կենդանատեսակը մարդն»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ մարդը փոխվելու ու վերափոխվելու հնարավորություն է ունեցել։
«Մարդ-բանականը հարմարվել է միջավայրում միայն այն բանի շնորհիվ, որ ձեռք է բերվել ռեֆլեքսիայի կարողություն՝ փոխվելու և վերափոխվելու»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


