
Երուսաղեմի հայ պատրիարքը նամակով դիմել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին
Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքային հարկ): Ահս մասին հայտնում է Պատրիարքության դիվանապետ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեանը։
Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:
Հիշեցնենք՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել էր, որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը, որպեսզի, իր իսկ պնդմամբ, բռնագանձի 1994 թվականից ի վեր համայնքային հարկերի համար գոյացած պարտքերը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին:
Նշվում է, որ եթե հայցը մերժվի Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի պատրիարքարանի անշարժ գույքն ու աճուրդի կհանի այն, որպեսզի բռնագանձի վիճահարույց պարտքերը, որոնք դատական գործընթացներով երբեք չեն ապացուցվել։
Երուսաղեմի Պատրիարքներն ու Եկեղեցիների Հոգևոր պետերը դատապարտում են Հայոց Պատրիարքության գույքի բռնագրավման անարդար որոշումը և անհապաղ միջամտություն են պահանջում։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերստանալու համար
- Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտում է ոստիկանության ամոթալի վարմունքը Հայոց հայրապետի հանդեպ
- Մենք ապահով ենք, հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Երուսաղեմի թեմի հոգևորական
- Նրանք զինված են։ Մենք՝ ոչ. Երուսաղեմի հայ համայնքի կոչը միջազգային հանրությանը
- Թաթոյան. Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Կովերի պարտեզը,պաշտպանելու դատական գործընթաց
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան