Քաղաքական 08:43 20/02/2025 Հայաստան

Սասունյան. Հայաստանի խորհրդարանի նախագահը կնախընտրեր, որ բոլոր արցախցիները սպանված լինեին

Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները հատել են բոլոր կարմիր գծերը: Արցախը հանձնելուց հետո նրանք այժմ վտանգում են Հայաստանի Հանրապետության գոյությունը: Այս տագնապալի զարգացումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ողջ ղեկավարության մեղքն է՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից և վերջացրած նրա նախարարներով, Ազգային ժողովի խոսնակով և խորհրդարանական մեծամասնությամբ:

Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի համաձայնությունն ապօրինի էր, քանի որ նա իրավասություն չուներ Արցախի նկատմամբ: Գիտակցելով դա, վարչապետը չի դիմել ոչ Ազգային ժողովի, ոչ էլ Սահմանադրական դատարանի վավերացմանը՝ հռչակագիրը ստորագրելուց ոչ առաջ, ոչ էլ հետո: 2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն էր և ոչ մի կապ չուներ Արցախի հետ, միաժամանակ բարձրաձայն հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Սա նրա բազմաթիվ հակասական հայտարարություններից մեկն է։

Ամբողջ աշխարհում իշխանության ղեկավարների մեծ մասը հրաժարական է տալիս պատերազմում նման կործանարար կորուստներ կրելուց անմիջապես հետո: Նրանք ընդունում են իրենց ձախողումը և իրենց տեղը զիջում են մեկ ուրիշին, որը կարողանա փրկել այն, ինչ մնացել է: Փաշինյանը, որպես հոգեբանորեն ջախջախված մարդ, չի կարող պատշաճ կերպով կառավարել երկիրը և վերականգնել իր մեղքով հասցված վնասը։

Փաշինյանը համառորեն կառչում է իշխանությունից՝ դրանով իսկ մեծացնելով վնասներն ու կորուստները: 2020 թվականի պատերազմից ի վեր նա ոչ մի անգամ չի օգտագործել Արցախ բառը և երբեք չի նշել արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Նա մատը մատին չի տվել Բաքվում դատվող Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար: Նա պնդում է, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ չեն, թեև նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր:

Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը նույնքան ապաշնորհ է, որքան վարչապետը, անցյալ շաբաթ ևս մեկ անգամ խենթ ու խելառ պատասխաններ տվեց արցախցի լրագրողի պարզ հարցին: Հարցը հետևյալն էր. «Ե՞րբ եմ վերադառնալու Արցախ»։ Սիմոնյանը պատասխանեց. «Երբ անվտանգ լինի, երբ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք։ Դուք այնտեղից դուրս եկաք, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք։ Այն զենքով պայքարեիք, որ Հայաստանը թողել էր։ Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է»: Սա Փաշինյանի կլանի սովորական մարտավարությունն է՝  իրենց ձախողումների համար մեղքը բարդել բոլորի վրա։

Իրավիճակն ավելի սրվեց, երբ լրագրողը Սիմոնյանին հարցրեց, թե ինչու է խուսափում Արցախ անունն օգտագործելուց, նա լրիվ անհեթեթ ժխտողական պատասխան տվեց. «Ես քաղաքական գործիչ եմ, օրինակ, դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անունով, և ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ»։ Նա Արցախ ասելն անամոթաբար համեմատեց թուրքի կամ ադրբեջանցու կողմից հայկական քաղաքը թուրքական անունով կոչելու հետ...

Միայն պարտված բարձրաստիճան պաշտոնյան կարող է այսպես արտահայտվել։ Նա շատ լավ գիտի, որ արցախցիները պայքարել են իրենց ուժերի ներածի չափով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 24 ժամվա ընթացքում սպանելով 205 ադրբեջանցի զինվորների և վիրավորելով 1004-ին, սակայն անկարող էին շարունակել դիմակայել լավ զինված թշնամուն, որն իրենցից շատ ավելի հզոր էր: Նրանք այլընտրանք չունեին, քան հեռանալ: Եթե նրանք ավելի երկար մնային, բոլորն էլ կկոտորվեին ադրբեջանական զորքերի կողմից: Միգուցե Սիմոնյանն այս արդյունքն էր նախընտրում։

Բազմաթիվ ապացույցներ կան նախորդ մարտերի ժամանակ ադրբեջանցի զինվորների դաժան պահվածքի մասին, երբ նրանք տեսանկարահանել էին տարեց քաղաքացիական տղամարդու գլխատումը։ Մեկ այլ սարսափելի հանցավոր գործողությունում, որ ադրբեջանցի զինվորները «հպարտորեն» տեսանկարահանել էին, նրանք խոշտանգել, անդամահատել, բռնաբարել և սպանել էին հայ կին զինվորական Անուշ Ապետյանին 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ՝ կտրելով նրա ոտքերը, կտրած մատը դնելով բերանը, հանելով աչքը և այն փոխարինելով քարով․․․ Սրանք սահմռկեցուցիչ պատերազմական հանցագործություններ են...

Սիմոնյանի հակաարցախյան մեկնաբանություններն անմիջապես զայրույթ առաջացրեցին ամբողջ Հայաստանում և Սփյուռքում: Մի քանի խոշոր հայկական և արցախյան կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին՝ խստորեն դատապարտելով նրան:
Սիմոնյանն արցախցիներին մնալու և կռվելու մասին դասախոսություն կարդալու փոխարեն լավ կաներ տեսներ սեփական իշխանության աղետալի պահվածքը, որը ոչինչ չարեց Արցախում հայրենակիցներին փրկելու համար, ինչը Հայաստանի իշխանության սահմանադրական պարտավորությունն է։ Ընդհակառակը, 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում խոսում էր Արցախի վրա Ադրբեջանի խոշոր հարձակման մասին, վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ խայտառակեց իր արտգործնախարարին՝ Երևանում ուղիղ եթերում հայտարարելով. «Հիմա՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»։ Այսպիսով, Փաշինյանը հիանալի արդարացում տվեց Ադրբեջանին՝ կոծկելու իր զանգվածային հանցագործությունը և վնասեց միջազգային իրավաբանների այն պնդմանը, որ արցախցիները ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության։

Վստահ եմ, որ Հայաստանի հաջորդ ազգայնական իշխանությունը կհայտարարի, որ Փաշինյանի բոլոր բանավոր կամ ստորագrած պայմանագրերը, պարտավորությունները և հայտարարությունները խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Հետևաբար, դրանք առոչինչ են։ Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը չպետք է իրենց ժամանակը վատնեն՝ Փաշինյանից զիջումներ պահանջելով, քանի որ Հայաստանի հաջորդ իշխանությունը չեղյալ կհայտարարի այն ամենը, ինչ նա զիջում է նրանց։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}