
Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանին. ՆԳՆ պարզաբանումը
Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ձերբակալվել են։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Գյումրիում Վարդան Ղուկասյանի ու նրա թիկնապահի ձերբակալման պատճառներին։
«Նրանք տեղափոխվել են քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չունի։
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր մարտի 30-ին Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումները մեկնարկում են վաղը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ղուկասյանին գետնին տապալելով են բերման ենթարկել. Ղուկասյանի մերձավոր
- Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
- Սուրենյանցը հայտնեց իրենց թեկնածուի անունը Գյումրիի ավագանու ընտրություններում